Գլխավոր editorial Երեխան մահացել է հոր ծեծից

Երեխան մահացել է հոր ծեծից

6
0

Հայրը սպանել է իր երկու ամսական երեխային: Դեպքը տեղի է ունեցել Մերձմոսկովյան Բալաշիխայի Կուչինո միկրոշրջանում: Ինչպես հայտնում է galatv.am-ը, դաժան սպանություն է տեղի ունեցել այն պատճառով, որ երեխան չի ցանկացել ուտել:

Աղբյուրը նշում է նաև, որ 18-ամյա մանկասպանը հարվածներ է հասցրել երեխային, ով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից օրեր անց մահացել է:

Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները տվել են ախտորոշումը՝ ասֆիկսիա (շնչարգելում): Մի քանի օր անց երեխան մահացել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ փոքրիկը մահացել է գանգուղեղային վնասվածքի, գագաթային ոսկրի կոտրվածքի եւ գլխուղեղի թաղանթի արյունազեղման հետեւանքով:

Իրավապահներն անմիջապես կասկածել են երեխայի հորը, քանի որ նրանք տանը երկուսով են եղել: Հայրը՝ Տիմոֆեյը, պատմել է, որ երեխան գերակտիվ է եղել, եւ գլխով հարվածել է մանկական մահճակալին: Սակայն իրավապահները, ուսումնասիրելով երիտասարդ հոր հեռախոսային գրառումները, բացահայտել են սարսափելի ճշմարտությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում