Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանի սենսացիոն հայտարարությունը

    Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանի սենսացիոն հայտարարությունը

    Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանի սենսացիոն հայտարարությունը
    Հունվար 10, 2019 11:46 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մանկատան սաներին պատշաճ կրթությամբ ապահովելն ավելի կարևոր է, քան նյութապես նրանց պատշաճ ապահովելը: Չնայած չեմ նսեմացնում նյութական ապահովածությունը:  Նախարարությունների հետ պետք է համագործակցել, որ  հասկանան՝ երեխաների կրթության ոլորտում ի՛նչ լուծումներ կան: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

    Նրա խոսքով՝ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր որդեգրման ժամանակ. «Բոլորը գիտեն, որ կան այդպիսի պրոբլեմներ: Պետք է ստուգել դեպքերը, անմեղության կանխավարկածը չխախտել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

    Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ որդեգրման ժամանակ գործ ունենք մաֆիայի հետ: «Իմ աշխատելու ժամանակ փորձել ենք համառորեն  բացահայտել, բայց կծիկը չենք կարողացել քանդել: Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների  վաճառք: Այն ուղղությունները, որտեղից  երեխաներ են որդեգրում, հայտնի են այդ դեպքերով»,- մանրամասնեց  Միրզոյանը:

    «Էդպիսի դեպք  գրանցվե՞լ է»,- զարմացած հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

    «Չէ՛, բայց ըստ օդում կախված լուրերի՝ կան»,- պատասխանեց Միրզոյանը:

    «Կներե՛ք, ճնշումս բարձրացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

    ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքեցին երեխաների օրգանների, թրաֆիքինգի դեպքերը: «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,- ասաց  գլխավոր դատախազը:

    Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ հավաստիացրեց՝ այդ երեխաները հսկողության տակ են, եւ որեւէ վատ դեպք չի եղել:

    Սոնա Դավթյան


    scroll to top