Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » editorial » Երեխաներին կտրվի՞ ավանդների փոխհատուցումը, եթե երկու ծնողներն էլ մահացել են

    Երեխաներին կտրվի՞ ավանդների փոխհատուցումը, եթե երկու ծնողներն էլ մահացել են

    Երեխաներին կտրվի՞ ավանդների փոխհատուցումը, եթե երկու ծնողներն էլ մահացել են
    Մարտ 13, 2018 17:06 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը:

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արված հրապարակման մեջ նշվում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք` մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,
    ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,
    ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

    Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

    Այս դեպքում հետաքրքիր է իմանալ, թե ավանդների փոխատուցումն ո՞ւմ է տրվում, երբ օրինակ՝ երկու ամուսիններն էլ մահացել են: Araratnews.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է հարցը կարգավորվում, երբ, օրինակ՝ ամուսիններից երկուսն էլ մահացած են, փոխհատուցումը տրվո՞ւմ է երեխաներին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ երեխաները չեն կարող դիմել մահացած ծնողների ավանդի փոխհատուցման համար։

    Էմմա Հովսեփյան

    scroll to top