Գլխավոր Լուրեր Երեխաս մահմեդականություն չի ընդունել, Արթուրին ընկերն է եթեր տարել ու նվերներ խոստացել

Երեխաս մահմեդականություն չի ընդունել, Արթուրին ընկերն է եթեր տարել ու նվերներ խոստացել

0
0

13-ամյա Արթուր Ենգիբարյանի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, նշել է, որ լուրերը, թե իր տղան ընդունել է մահմեդականությունը, չեն համապատասխանում իրականությանը և դա ընդամենը թյուրիմացություն է եղել։

Այս մասին հայտնում է Lurer.com-ը:

Ալինա Ենգիբարյանը պատմել է, որ երեխային նրա սիրիացի ընկերն է տարել հաղորդմանը և վստահեցրել, որ երեխան ոչ մահմեդական է դարձել, ոչ էլ թլպատվել է․

«Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, մենք հայ ենք, քրիստոնյա։ Եթե ես տեղյակ լինեի, ինքս կգնայի երեխայիս մոտ, բայց չեմ իմացել։ Ես աշխատում եմ խանութում և հանկարծ ինձ նյութեր են ուղարկում, թե Արթուրն ուղիղ եթերում է ու նման հայտարարություններ է անում։ Իմ երեխան 13 տարեկան միամիտ երեխա է, ընկերն ասել է՝ արի գնանք եթերում կխոսենք, վերջում նվերներ են տալու մեզ, իրենց հետ էլ կնստենք, կճաշենք, երեխաս էլ միամտորեն գնացել է։ Հաղորդման ընթացքում էլ միայն ասում է՝ այո, ոչ, ուրիշ ոչինչ չի խոսում։ Երեխա է սխալվել է, ես հո չե՞մ կարող իմ երեխայի սպանել դրա համար։ Նա մուսուլման չի դարձել, սունեթ չի եղել»,- լացակումած ասել է Արթուրի մայրիկը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում