Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նիկոլն էկավ «գլխառադ» արեց․ Փաշինյանն արձագանքեց հայտնի երեխային

    Նիկոլն էկավ «գլխառադ» արեց․ Փաշինյանն արձագանքեց հայտնի երեխային

    Նիկոլն էկավ «գլխառադ» արեց․ Փաշինյանն արձագանքեց հայտնի երեխային
    Մայիս 23, 2019 12:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երեխաներն դժգոհում էին Սիս գյուղի անբարեկարգ ճանապարհներից: «Նիկոլը խոստացավ, եկավ գլխառադ արեց, գնաց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց՝ այդ ճանապարհը ինչո՞ւ չեն սարքում: «Երեխեքը բողոքում են, սենց չեղավ»՝  կատակեց վարչապետը:

    Սուրեն Պապիկյանն ասաց, որ երեխաների խնդրանքը հաշվի առնելով՝ ճանապարհի նորոգման նախագիծը շուտով կհաստատվի: «ՀՀ-ի բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձեւը»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

    Կառավարության անդամները ծիծաղեցին, իսկ վարչապետն էլ կատակելով ասաց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ: Գուցե պետք չի երեխաների ճնշումներին ենթարկվել»:

    Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիրներ կան կապալառու կազմակերպությունների, լիցենզիա ունեցող ընկերությունների հետ, որոնք հաճախ ավարտին չեն հասցնում շինարարական աշխատանքը, փոխհատուցում չեն ստանալու:

    Վարչապետն ասաց, որ Հայաստանում կա որակյալ նախագծողների պրոբլեմ, Ավինյանն էլ ասաց, որ նախատեսում են թրեյնինգներ ճանապարհներ նախագծողների համար:

    Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ճանապարհաշինությանը խիստ են հետեւելու: «Եթե լինելու են շեղումներ, կընկնեն սեւ ցուցակ»,- ասաց կառավարության անդամը:

    Վարչապետն ասաց, որ շինարարության պատասխանատուները ոչ թե փորձում են սխալներն ուղղել, այլ, օրինակ՝  սխալ նախագիծը ինչ-որ ձեւով անցկացնել, քանի որ չեն հավատում Կառավարության խստությանը: «Ես «Կարգին հաղորդման» սկետչը հիշեցի, որն ասել եմ Ազգային ժողովում Ատոմ Ջանջուղազյանի հետ հարցուպատասխանի ժամանակ»,-  հիշեցրեց վարչապետը, ապա հավելեց՝ պետք է այդ սկետչին պետական կարգավիճակ տալ:

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մշակութային մտածողության խնդիր է: «Երբ ասում ես՝ նախագիծը մերժում ենք, նախագծի հեղինակը մտածում է՝ ինչո՞ւ իմ հետ չունի այդ նախարարը»,- ասաց կառավարության ղեկավարը:


    Նման թեմաներ

    scroll to top