Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » editorial » Երգչուհի Սոնա Շահգելդյանը վրդովված է

    Երգչուհի Սոնա Շահգելդյանը վրդովված է

    Երգչուհի Սոնա Շահգելդյանը վրդովված է
    Մայիս 29, 2018 14:27 editorial, Բլոգ, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում: Սոնան, արտահայտելով իր վրդովմունքը, գրել է.

    «Ցանկանում եմ ներողություն հայցել իմ հայրենակիցներից, որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։

    Մեղքը բնավ իմը չէր, այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։

    Իմ սիրելի ժողովուրդ, կարծում եմ՝ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք, որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։

    Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ ես ինքս չեմ առաջարկել երգել. ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեզ համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը: Թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք՝ որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան։

    Մի՛ մոռացեք՝ ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը, և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ իմ ժողովրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։

    Թե կարծում էիք կարևորը 1-ին մասն էր, իսկ ո՞ւր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողովրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք, բայց՝ Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։

    Ես միշտ պատրաստ եմ կանգնել իմ Հայրենիքի, իմ Վարչապետի և իմ ժողովրդի կողքին։

    Բարին ընդ Ձեզ»։

    Հիշեցնենք՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը եղել է համաժողովրդական շարժման ակտիվ անդամներից, անգամ մի քանի անգամ ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ:

    Նման թեմաներ

    scroll to top