Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքի տոկոսադրույքը կնվազի

    Երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքի տոկոսադրույքը կնվազի

    Երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքի տոկոսադրույքը կնվազի
    Սեպտեմբեր 14, 2018 12:36 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հերթական քննարկաման ընթացքում  ՀՀ կառավարությունն առաջարկում է մեղմել երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկավորման պայմանները։ Այսօրվա նիստում այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարը նշեց, որ առաջարկվում է գործող 10.5-11% տոկոսադրույքը, որից այսօր պետությունը մարզերում սուբսիդավորում է 4.5, Երևանում՝ 2%-ը, իջեցնել 9.5%-ի։

    Երևան Տոնավաճառ

    Ըստ որոշման նորաստեղծ  Երևանում տուն կգնեն՝ 7.5, մարզերում՝ 5% տոկոսադրույքով։ Բացի այդ, նախատեսվում է ավելացնել նաև ամուսինների գումարային տարիքի շեմը՝ 65-ը փոխարինել 70-ով։

    Ըստ գործադիրի ներկայացրած տվյալների համաձայն` այս ծրագրի շրջանակում այսօր վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):


    scroll to top