Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երիտասարդական ԱԱ. 3 ըմբիշ կպայքարի բրնոզե մեդալի համար

    Երիտասարդական ԱԱ. 3 ըմբիշ կպայքարի բրնոզե մեդալի համար

    Երիտասարդական ԱԱ. 3 ըմբիշ կպայքարի բրնոզե մեդալի համար
    Օգոստոս 13, 2019 13:25 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։

    ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշնեը։

    57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:

    1/8 եզրափակչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության է հասել չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջել է ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

    65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4։10 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին:

    Քանի որ ռուս ըմբիշը հասել է եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։ 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթել է չնացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն է եղել, որի նկատամամբ Անդրեասյանը առավելության է հասել 15։4 հաշով։

    Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին է եղել, որին Անդրիասյանը պարտվել է 1։6 հաշվով:

    Իրանցի ըմբիշը նույպես պարտվել է և Անդրիասյանը զրկվել է բրնոզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

    79 կգ քաշային Արման Ավագյանը պայքրաը սկսել է որկավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակչում նա 5։2 հաշվով հաղթել է ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակչում 6։4 հաշվով առավելության է հասել բուլղարցի Օկտայ Հասանի նկատմամբ, սակայն կիսաեզրփակաչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Ախմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։


    Նման թեմաներ

    scroll to top