Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը՝ 121-րդ տեղում

    Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը՝ 121-րդ տեղում

    Մարտ 20, 2017 14:20 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Безымянный

    Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը հրապարակել է 2017-ի Երջանկության համաշխարհային զեկույցը (The World Happiness Report 2017), որտեղ 155 երկրների շարքում Հայաստանը հանգրվանել է 121-րդ հորիզոնականում:

    Աղյուսակի առաջատարն այս տարի Նորվերգիան է, որն առաջ է անցել մի քանի տարի առաջին հորիզոնականը զբաղեցրած Դանիայից:

    Լավագույն տասնյակում են` Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, և տասնյակը եզրափակում է Շվեդիան:

    Տարածաշրջանային հարևան պետությունները՝ Թուրքիան գտնվում է 69-րդ հորիզոնականում, Ադրբեջանը  85-րդն է, Իրանը՝ 108-րդը, իսկ Վրաստանը` 128-րդը:

    Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է 49-րդ տեղը:

    Աղյուսակը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

    Նման թեմաներ

    scroll to top