Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » «Երկիր Ծիրանի»-ի հաղորդումը հանցագործության մասին

    «Երկիր Ծիրանի»-ի հաղորդումը հանցագործության մասին

    Փետրվար 13, 2018 15:52 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

    ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին

    ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

     

    Հաղորդում հանցագործության մասին

    Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:

    Նիստի ընթացքում  տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձինք:

    Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին  սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի  դահլիճը:

    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

    Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ

     Զարուհի Փոստանջյան 

     Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

     

    Նման թեմաներ

    scroll to top