Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Երկիր Ծիրանի»-ն՝ ԴիլիջանումԱրտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. «Երկիր Ծիրանի»

    «Երկիր Ծիրանի»-ն՝ ԴիլիջանումԱրտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. «Երկիր Ծիրանի»

    «Երկիր Ծիրանի»-ն՝ ԴիլիջանումԱրտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. «Երկիր Ծիրանի»
    Փետրվար 9, 2018 14:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին արգելել են մուտք գործել Վրաստան:

    «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունում ասվում է.

    «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ հստակ եւ իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին:

    Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նման պատասխանը եւ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի կողմից պատասխաններ չտրամադրելը առնվազն՝ պատշաճ չէ եւ տարակուսանք է առաջացնում: Ակնհայտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զարուհի Փոստանջյանի իրավունքները՝ հարեւան Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու արգելքով պայմանավորված, վրացական իշխանությունների կողմից խախտվել են նաեւ, մասնավորապես՝

    «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության՝ իրենց տարածքներով առանց վիզաներ տեղաշարժման մասին» համաձայնագիրը,

    Վրաստանի Հանրապետության «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ» օրենքի 11-րդ հոդվածը,

    «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 10-րդ (Արտահայտվելու ազատությունը), 11-րդ (Հավաքների եւ միավորման ազատությունը), 14-րդ (Խտրականության արգելումը), թիվ 4 Արձանագրության 2-րդ (Տեղաշարժի ազատությունը) հոդվածները:

    Մինչդեռ երկու երկրների դեսպանատների կողմից դեռ որեւէ հստակ եւ իրավական պարզաբանում մինչ օրս չի տրամադրվել Զարուհի Փոստանջյանին՝ իր մուտքը Վրաստան ապօրինաբար խոչընդոտելու փաստի կապակցությամբ, որը նաեւ միջազգային դիվանագիտական սկանդալի հիմք է:

    Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ պատասխանը գնահատելի է ոչ այլ կերպ, քան պարզապես ձեւականություն, որն ակնհայտ դարձրեց այդ կառույցի անդեմ եւ վախվորած լինելը՝ բոլորովին զուրկ սեփական քաղաքացու իրավունքներն ըստ պատշաճին պաշտպանելու պարտականությունից եւ արժանապատվությունից:

    Նման թեմաներ

    scroll to top