Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » «Երկիր ծիրանիից» դուրս գալը լրիվ ճիշտ էր

    «Երկիր ծիրանիից» դուրս գալը լրիվ ճիշտ էր

    «Երկիր ծիրանիից» դուրս գալը լրիվ ճիշտ էր
    Փետրվար 13, 2018 14:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Երկիր ծիրանի» կուսակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիեւն այսօր  քաղաքապետարանի ավագանու նիստում, անդրադառնալով ԵԾ-ի եւ ՀՀԿ-ի անդամների միջադեպին, այն համարեց շոու: «Ես լավ հասկանում եմ մեր կոլեգաների ցանկությունը` էժանագին փիառով դիվիդենտներ շահելու: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, իմ խորին համոզմամբ, բոլոր չափանիշներից դուրս էր»,- ասաց Մնացական Պարակշիեւը:

    Մնացական Պարակշիեւի կարծիքով` այս գործելաոճը երեւանցիների շահերից չի բխում, այլ վնասում է նրանց. «Այս գործելաոճը վարկաբեկում է ընդդիմություն հասկացությունը: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, վառ ապացույցն է, որ իմ եւ Պետրոսյան Հայկի քայլը լրիվ ճիշտ էր: Չեմ պատկերացնում այսպիսի գործելաոճը: Խորհուրդ կտայի նախկին կոլեգաներիս` մտածեին իրենց հետագա քայլերի մասին, որոնք իրենց համար լավ բանի չեն հանգեցնում»:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top