Գլխավոր Լուրեր Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

0
0

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Գորիս, Շուշի քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Քարվաճառ քաղաքում և Հաթերք գյուղում՝ 4 բալ: