Գլխավոր Բլոգ Երկու պետություններ ազատ են իրենց կամահայտնությամբ որոշել առաջնորդվել Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով

Երկու պետություններ ազատ են իրենց կամահայտնությամբ որոշել առաջնորդվել Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով

3
0

Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովը իր 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. հուլիսի 28-ի օրենքը ամբողջովին հիմնված է 1969թ. Վիեննայի Կոնվենցիայի դրույթների վրա։ Այսպիսով, 23.10.1996թ.-ի ՀՀ Ազգային ժողովի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային միանալու մասին որոշման ընդունումից հետո Կոնվենցիան փաստացի կիրառվել է Հայաստանի Հանրապետության կողմից։

Ավելին, մի շարք պետություններ, որոնք չեն վավերացրել Վիեննայի կոնվենցիան, այնուամենայնիվ կիրառում են այն՝ որպես միջազգային սովորութային իրավունքի մաս: Օրինակ՝ Ամերիկայի միացյալ նահանգները ստորագրել է Վիեննայի կոնվենցիան 24.04.1970թ.-ին, սակայն ԱՄՆ Սենատը մինչ օրս չի վավերացրել այն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այն համարում է Վիեննայի կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ միջազգային սովորութային իրավունք պայմանագրերի իրավունքում:

Երկու պետություններ ազատ են իրենց կամահայտնությամբ որոշել առաջնորդվել Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով և այն հանգամանքը, որ այդ պետություններից որևէ մեկը չի ծանուցել Կոնվենցիան վավերացնելու մասին չի կարող որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ դրա կիրառմանը:

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ