Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Երկու ԶԼՄ-ի արգելվել է մուտք գործել ՌԴ Պետդումա

    Երկու ԶԼՄ-ի արգելվել է մուտք գործել ՌԴ Պետդումա

    Երկու ԶԼՄ-ի արգելվել է մուտք գործել ՌԴ Պետդումա
    Դեկտեմբեր 6, 2017 12:57 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ՌԴ Պետդումայի որոշմամբ արգելվել է երկու ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը խորհրդարան. հաղորդում է Interfax.ru-ն:

    Արգելքը վերաբերում է «Ամերիկայի ձայնին» և «Ազատություն» ռադիոկայանին:

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալներ էր ճանաչել ինը լրատվամիջոց:

    ԶԼՄ-ների շարքում են՝ «Ամերիկայի ձայնը», Radio Free Europe / Radio Liberty-ն (RFE / RL), Настоящее Время հեռուստաալիքը, AzatliqRadiosi-ն, Idel.Реалии-ն, Фактограф-ը, Кавказ.Реалии-ն, Крым.Реалии-ն:

    Նոյեմբերի 30-ին ռուսական Russia Today հեռուստաալիքը զրկվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի հավատարմագրումից:

    Նման թեմաներ

    scroll to top