Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երթևեկության բալային համակարգը ներդնելու նախագիծն ԱԺ կներկայացվի սեպտեմբերին

    Երթևեկության բալային համակարգը ներդնելու նախագիծն ԱԺ կներկայացվի սեպտեմբերին

    Հուլիս 16, 2019 13:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սեպտեմբերին ճանապարհային անվտանգության ոլորտում սպասվող բարեփոխումների նախագիծ կներկայացվի խորհրդարան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

    Պատգամավորի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվել է, որ ըստ անհրաժեշտության և ամենայն հավանականությամբ ամիսը մեկ անգամ, իրեն կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, բացի պատկան մարմիններից, ճանապարհատրանսպորտային թեմաներով քննարկումներին կմասնակցեն նաև քաղհասարակության ներկայացուցիչները։

    «Կայացած հանդիպման ընթացքում վարչապետի կողմից ներկայացվել է այն բարեփոխումների ծրագիրը, որն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կառավարությունը և խորհրդարանը նախաձեռել են։ Խոսքը բալային համակարգի մասին է»,- ասաց նա։

    Գաբրիելյանը նշեց, որ հաջորդ նախագիծը վերաբերում ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության լուծարմանը։ Արդյունքում՝ կստեղծվի մեկ միասնական համակարգ, որը մեզ հնարավորություն կտա շրջիկ մեքենաների քանակն ավելացնել։

    Պատգամավորը ներկայացրեց նաև երրորդ նախագիծը, որը նույնպես սեպտեմբերին կներկայացվի։ Այն  հանրային վերահսկողության գործիք է, որի միջոցով հանրությունը, կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքից ելնելով, խախտում կատարած վարորդին տեսնելով, կարող է մասնակից լինել ճանապարհային անվտանգության կարգավորմանը։

    Գաբրիելյանը հույս հայտնեց, որ խորհրդարանը սեպտեմբերին նախագիծը  հրատապության սկզբունքով կընդունի։


    Նման թեմաներ

    scroll to top