Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Երուսաղեմի Հայոց պատրիարքի և հոգևոր առաջնորդների նամակը Թրամփին

Երուսաղեմի Հայոց պատրիարքի և հոգևոր առաջնորդների նամակը Թրամփին

Երուսաղեմի Հայոց պատրիարքի և հոգևոր առաջնորդների նամակը Թրամփին
Դեկտեմբեր 7, 2017 11:19 Լուրեր, Միջազգային A+ / A-

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու և Թել Ավիվից ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Ըստ Թրամփի՝ այդ քայլը նոր մոտեցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը:

ԱՄՆ-ի նախագահի որոշմանն արձագանքել են Երուսաղեմի եկեղեցիների 13 պատրիարքներ և հոգևոր առաջնորդներ, այդ թվում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

«Մենք համոզված ենք, որ նման քայլը կհանգեցնի Երուսաղեմում և Սուրբ Հողում ատելության, հակամարտության, բռնության և տառապանքի ուժեղացման: Մեր խորհուրդն ու աղերսանքն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած անսպասելի փոփոխություն կարող է հանգեցնել անդառնալի վնասի»,- նշված է պատրիարքների նամակում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Պաղեստինում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Սպիտակ տան որոշման դեմ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top