Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով. ԵԱՀԿ-ի նախագահ

Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով. ԵԱՀԿ-ի նախագահ

Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով. ԵԱՀԿ-ի նախագահ
Դեկտեմբեր 7, 2017 16:38 Լուրեր, Միջազգային A+ / A-

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի բանակցությունների միջոցով. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- Վիեննայում լրագրողների հետ զրույցում ասել է Սեբաստիան Կուրցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիայի համալսարանի արաբագիտության պրոֆեսոր Ռաշիդ Խալիդը The Guardain պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը:

Նման թեմաներ

scroll to top