Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումն աղետ է արաբական աշխարհի և ԱՄՆ-ի համար. The Guardian

    Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումն աղետ է արաբական աշխարհի և ԱՄՆ-ի համար. The Guardian

    Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումն աղետ է արաբական աշխարհի և ԱՄՆ-ի համար. The Guardian
    Դեկտեմբեր 7, 2017 13:41 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Կոլումբիայի համալսարանում արաբագիտության պրոֆեսոր Ռաշիդ Խալիդը՝ The Guardain պարբերականում տեղ գտած իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը:

    Հոդվածում, մասնավորապես, ասված է.

    «Ամեն անգամ թվում է, թե Դոնալդ Թրամփը չի կարող գերազանցել ինքն իրեն, սակայն նա դա դարձյալ անում է: Այժմ նա հայտարարել է, որ իր վարչակազմը ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ փոխելով շուրջ յոթ տասնամյակ տևած ամերիկյան քաղաքականությունը: Այս քայլը կունենա բազմաթիվ բացասական հետևանքներ, որոնց մեծ մասը դժվար է կանխատեսել:

    Իսրայելա-պաղեստինյան բանակցություններում մի շարք հարցերից ամենակարևորը Երուսաղեմի հարցն է, որը վերջնական որոշումը բազմիցս հետաձգվել է դրա չափից շատ <զգայուն> լինելու պատճառով։

    Թրամփը ներխուժել է այս չափազանց բարդ իրավիճակի մեջ՝ ինչպես ցուլը հախճապակու խանութ՝ թիրախավորելով Պաղեստինի հետ կապ ունեցող մարդկանց ամենաբարդ և էմոցիոնալ խնդիրը:

    Իմ նման մեկի համար, ում ընտանիքի անդամները ապրել են Երուսաղեմում, Թրամփի հայտարարությունը չի նշանակում պարզապես, որ ԱՄՆ-ն ընդունել է Իսրայելի դիրքորոշումը, ըստ որի Երուսաղեմը բացառապես պատկանում է Իսրայելին:

    Թրամփի պատճառած վնասը հարատև կլինի. ԱՄՆ-ն չի կարող հետ բերել այս ճանաչումը:

    Այժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր կայուն պաղեստինա-իսրայելական կարգավորման հասնել: Թրամփն ավելի է բարդացրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը՝ չնայած նրան, որ ուրախություն է պարգևել իր ընկերներին և Իսրայելում նրանց վտանգավոր, ծայրահեղական համախոհներին:

    Սա տխուր օր է միջազգային օրենքի, Պաղեստինի և բոլորի համար, ովքեր մտահոգված են Միջին Արևելքում խաղաղության համար»:

    Նման թեմաներ

    scroll to top