Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Երվանդ Մանարյանին հիվանդանոց են տեղափոխել

    Երվանդ Մանարյանին հիվանդանոց են տեղափոխել

    Երվանդ Մանարյանին հիվանդանոց են տեղափոխել
    Հունիս 11, 2018 11:27 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։

    Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու` Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից։

    «Պապիկ ջան, հուսով եմ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա… ու ամեն ինչ լավ կլինի… առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»,– գրել է աղջիկը` պապիկի հետ համատեղ լուսանկարի տակ։

    Երվանդ Մանարյանը ծնվել է 1924–ին, Իրանում։ Նրանց ընտանիքը 1946–ին ներգաղթել է Հայաստան։ Երվանդ Մանարյանը խաղացել է բազմաթիվ սիրված ֆիլմերում։ Նրա ամենաճանաչված դերերից են Երվանդը` «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, Սարսափունին` «Ընկեր Փանջունիում», Երվանդը` «Խոհարարները գնում են մրցույթի» ֆիլմում և այլն։ Երվանդ Մանարյանը նաև մի շարք ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր է։

    Նման թեմաներ

    scroll to top