Գլխավոր Լուրեր Ես այդ թևերը կկտրեմ. վարչապետը զայրացավ (տեսանյութ)

Ես այդ թևերը կկտրեմ. վարչապետը զայրացավ (տեսանյութ)

1
0

Ես բացառում եմ, որ թույլ տամ երկրում լինեն քաոսներ, անկառավարելիություններ, ինտրիգներ։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երկրի ներսում կան ձևավորված տարբեր թևեր։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է լինել ՀՀ վարչապետ, և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ Մասնավորապես, գործադիր իշխանության ներսում չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ Կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եվ եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է տրամաբանությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում