Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ես ցանկություն չունեմ Ազգային ժողովում և գործադիրում հայտնվելու. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

    Ես ցանկություն չունեմ Ազգային ժողովում և գործադիրում հայտնվելու. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

    Նոյեմբեր 6, 2018 16:36 editorial, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անելը արդեն տնտեսական քաղաքականություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, ՍԻԼ կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:

    «Ինձ հարց էին տալիս, ասում են՝ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Դա այդպես չէ: Կոռուպցիան արմատախիլ անելն արդեն տնտեսական քաղաքականություն է, հավասար պայմաններ ստեղծելն արդեն տնտեսական քաղաքականություն է, մենաշնորհների վերացումը տնտեսական քաղաքականություն է: Այն ուղղությունները, այն ոլորտները, որոնք վարչապետի կողմից հնչեցվեցին, բարձր տեխնոլոգիաներն են, գյուղատնտեսությունն է, ինքը նկատի ուներ նաև ինժեներական ոլորտը և այն ուղղությունները, որոնք մեր երկրում զարգացած են:

    Ես մի հետաքրքիր դիտարկում եմ արել, եթե կուզեք՝ կարող եմ ասել. Հայաստանում գործող IT կազմակերպությունները կա՛մ ներկայացուցչություններ են, կա՛մ բաժանմունքներ, կա՛մ դրանք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպություններ են օտարերկրյա ներդրողների հետ համատեղ, որոնք առանձին արտադրանք են տալիս և իրացնում են: Դրանցից հետո գալիս են ֆրիլանսները, որոնք  ուղղակի նստած իրենց տանն աշխատում են հասցեատիրոջ հետ, որոնցից վերցնում են պատվերներ: Մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի մեջ  դրա չնչին հատվածն է գրանցվում: Ինչո՞ւ, որովհետև այդտեղ երևում են միայն աշխատավարձերը, երևում են այն տարածքները, որոնք վարձավճարով են վերցրել, և ինտերնետ ծառայությունների համար վճարվող գումարները: Բայց իմ մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանի Հանրապետությունում ծրագրային ապահովման իրենց գլխամասային կառույցների համար մոտավորապես երեք ու կես միլիարդ դոլարի արտադրանք է արտադրվում, բայց դա նոր ժամանակահատվածում, որ երկու ձևով են հաշվում՝ համախառն ներքին արդյունքում և տնտեսության ակտիվության ցուցանիշով, ոչ մի տեղ, ոչ մի տողով չի գրվում: Շատ ցանկալի կլինի, որ ինչ-որ ձևով դա արտահայտված լինի, որ Հայաստանում  IT ոլորտին վերաբերող երեք ու կես միլիարդից ավելի արտադրանք է տրվում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

    Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում Սուքիասյանն առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու, գործարարն ասաց. «Ես ցանկություն չունեմ Ազգային ժողովում հայտնվելու, ես ցանկություն չունեմ գործադիրում հայտնվելու: Ես բավականին ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որ այժմ ունեմ, ինձ համար ընդունելի է»:

    Հարցին, թե ո՛ւմ է աջակցելու, Սուքիասյանն ասաց. «Իմ գիտակցության մեջ այսպիսի մի ֆորմուլա կա. աջակցում եմ գրագետին, բարոյապես նորմալ մարդկանց, որոնք այս երկրի ապագան են: Ֆիզիկական անձերը, քաղաքացիները, որոնք պիտանի կլինեն մեր պետությանը, ես նրանց կաջակցեմ, կապ չունի՝ կլինեն ընտրություններ թե այլ հարցեր, ես այդ մարդկանց հանդեպ ուշադիր եմ»:

    Տեսանյութը՝  1in TV

     


    scroll to top