Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը

    Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը

    Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը
    Հունիս 13, 2019 14:59 Իրավական, Լուրեր A+ / A-

    Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը, ով նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր, այսօր հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու այդ գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։

    «Ես այդ գործի քննությանը չեմ կարող մասնակցել, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը։

    Գրիգորյանը նշեց, որ հայաստանյան օրենսդրությունը սահմանում է դատավորի՝ գործի քննության մասնակցության անհնարինությունը։ «Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ և օրենքով չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը»։


    Նման թեմաներ

    scroll to top