Գլխավոր Լուրեր Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ․ ՍԴ դատավորի թեկնածու

Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ․ ՍԴ դատավորի թեկնածու

7
0

ՍԴ դատավորը հրաշալի իրավաբանական գիտելիքներ պետք է ունենա ու նրա արժեհամակարգում արդարությունը պետք է գտնվի ամենաբարձր աստիճանի վրա։ Այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատավորի անձի վերաբերյալ իր պատկերացումները։

«Բացի այդ, դատավորը պետք է լինի իր էությամբ անկախ և համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել օբյեկտիվ և արդար վճիռ ցանկացած պարագայում»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ՍԴ դատավորի քաղաքական ուղղվածությանը վերաբերող հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորի համար քաղաքական չեզոքությունն անհրաժեշտ է, ինչը պահանջում է հայաստանյան օրենսդրությունը։

«Կարող եմ ասել, որ ես երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ զբաղվելու, երբեք քաղաքական որևէ ուժի ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, ծառայություն չեմ ստացել, դրա համար էլ որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու որևէ մեկին որևէ բան պարտք չեմ»,- հավելեց նա։