Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ես իմ եղբորորդու հետ չեմ շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը․ Օսիպյան

    Ես իմ եղբորորդու հետ չեմ շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը․ Օսիպյան

    Ես իմ եղբորորդու հետ չեմ շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը․ Օսիպյան
    Մայիս 23, 2019 14:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես իմ եղբորորդու հետ չեմ շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով 5 տարի առաջ եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

    «Լրանում է արդեն հինգ տարի, առաջին օրվանից ինքն ինձ վստահեցնում է, որ ինքը չէ։ Եվ ինքն ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունը ապացուցել։ Այո՛, ինքը եղել է կռվի մասնակից, բայց ինքը չի եղել դանակահարողը»,- շեշտեց Օսիպյանը՝ նշելով, որ եղբոր ընտանիքի հետ շփվում է, շատ ջերմ հարաբերություններ ունի, բայց եղբորորդու հետ՝ ո՛չ, որպեսզի այդ կերպ պատժի նրան։

    «Որպես ոստիկանապետ, բարձրաստիճան սպա՝ ես այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ, սա իրեն պատիժ, մինչև ինքը չապացուցի իր անմեղությունը»,- նշեց նա։


    Նման թեմաներ

    scroll to top