Գլխավոր Բլոգ Ես «Իմ Քայլ»-ի հետ չեմ համագործակցում. Բերման ենթարկված Ջիվան Աբրահամյան (ուղիղ)

Ես «Իմ Քայլ»-ի հետ չեմ համագործակցում. Բերման ենթարկված Ջիվան Աբրահամյան (ուղիղ)

19
0

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել երեկվա պահվածքի համար: Ակտիվիստը ուղիղ եթերում է:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։