Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » «Ես ինձ չեմ հարգի, երբ որ ես նախագահեմ որեւիցե միջոցառում ու մեկը մյուսին քֆուր տա». Ալեն Սիմոնյան

«Ես ինձ չեմ հարգի, երբ որ ես նախագահեմ որեւիցե միջոցառում ու մեկը մյուսին քֆուր տա». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 12, 2017 21:38 Լուրեր, Քաղաքական A+ / A-

alen-simonyan

Առավոտ-ը գրում է.

«Մյուս նիստին մենք ինչ-որ ձեւով դրան կանդրադառնանք, անպատասխան չենք թողնի: Թեեւ մեզ չէր վերաբերվում, բայց ի՞նչ կապ ունի, ո՞նց կարելի ավագանու անդամի մասին նման ձեւով արտահայտվել»,- Երեւանի ավագանու երեկվա լարված նիստում հնչած վիրավորանքների հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: «Ռեխներդ փակեք» արտահայտությունը թույլ տված փոխքաղաքապետ Կամո Արեյանին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նա իր խոսքը այնպես սկսեց՝ դրախտի մի կտոր եւ այլն, որ երբ հասավ ռեխներդ փակիրին, արդեն լուրջ չէի վերաբերվում, ծիծաղ էր առաջացնում: Իսկ տարօրինակ անձնավորության անցյալի ժառանգության այդ քթի տակ մրթմրթոցն ուղղակի չենք լսել: Զանգեք մի հատ Տարոն Մարգարյանին, էլի, ես ձեզ խնդրում եմ, մի հատ հարցրեք՝ նորմա՞լ է համարում, որ իր խմբակցության անդամները նման ձեւով են վարվում՝ վիրավորանքներ են հնչեցնում այլ ավագանու անդամների հասցեին եւ իրեն ու Սերժ Սարգսյանին նվիրված ձոն են երգում՝ ամեն առիթն օգտագործելով, ինքն էլ ժպտալով լսում է: Դա ադեկվա՞տ վերաբերմունք է, երբ նստում ու լսում ես ոնց են քո ենթակաները քեզ գովերգում, աբսուրդ բան է, գժվելու բան է, ես գետինը կմտնեի, եթե, ասենք, մեկը նստեր ու սկսեր ինձ գովերգել»: ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը ասել էր, ամբողջ դահլիճին «Երկիր Ծիրանին» տրամադրում է իրենց դեմ: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հասկանալի է, բայց այնպես չի չէ՞, որ պիտի շուռ գաս ու մեկին ասես բ…: Ես չեմ ընդունում, արդարացնում եւ չեմ համարում ճիշտ նման աշխատելաոճը, բայց դա ինձ իրավունք չի տալիս վիրավորել: Հա, կարող եմ տնքտնքալ, դժգոհություն հայտնել, ծիծաղել անլուրջ ասված գաղափարի հետ կապված, բայց չեմ ասի՝ ձենդ կտրի, այ բ…: Երկու տարբերակ կա՝ կա՛մ Տարոն Մարգարյանը դա ողջունում է եւ խրախուսում է նման գործելաոճը, կամ ինքը չի կարողանում կառավարել այդ խմբակցությունը, իրեն լուրջ չեն վերաբերում եւ չեն լսում, ինքն էլ ներգործելու միջոց չունի, որովհետեւ կախվածության մեջ է իրենցից՝ ձայն են ապահովել, հայաթում փող են բաժանել, հիմա որ վրեքները խոսա, դժվար է լինելու: Ո՞նց կարելի է, ես ինձ չեմ հարգի, երբ որ ես նախագահեմ որեւիցե միջոցառում ու այդ նախագահության ընթացքում մեկը մյուսին քֆուր տա ու այն էլ՝ Երեւանի 2799 ամյակն ենք քննարկում: Գետինը մտնենք էլի, որ 3000 տարվա պատմություն ունեցող քաղաքի ավագանին այսպիսին է: Դա Զարուհի Փոստանջյանի, իմ խնդիրը չի, դա Տարոն Մարգարյանի խնդիրն է, իր պատկերն է, իր հայելին է, իրեն են ներկայացնում այդ մարդիկ: Ես զարմանում եմ, ամաչում եմ,՝ մարդանց դո՞ւր է գալիս, որ իրենց այսպես գովում են»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top