Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ես կարող էի դատավոր Ազարյանին առնվազն նույն ոճով պատասխանել․ Մխիթար Հայրապետյան

    Ես կարող էի դատավոր Ազարյանին առնվազն նույն ոճով պատասխանել․ Մխիթար Հայրապետյան

    Ես կարող էի դատավոր Ազարյանին առնվազն նույն ոճով պատասխանել․ Մխիթար Հայրապետյան
    Մայիս 27, 2019 14:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման։ Այս մասին Ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ ընկալելի չեն լինում և հրաժարականի դիմում են ներկայացնում։

    Նշենք, որ հանձնաժողովն այսօր քննարկում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության հնարավոր գրագողության հարցը, որի մասին հայտարարել էր բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

    «Մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, և չէր հասցրել շատ ժամանակ անցնել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին եւ ինձ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։


    Նման թեմաներ

    scroll to top