Գլխավոր Լուրեր Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

2
0

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»։ Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

Հարցին էլ՝ իսկ ինքն ինչպե՞ս է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

Այլ հարցերի Թովմասյանը չպատասխանեց՝ նշելով, որ եթե գտնի, որ կա անհրաժեշտություն, հարցազրույց կտա։