Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Ես մաքուր մարդ եմ. Ալիկ Սարգսյան

    Ես մաքուր մարդ եմ. Ալիկ Սարգսյան

    Ես մաքուր մարդ եմ. Ալիկ Սարգսյան
    Հուլիս 11, 2018 11:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ես արժանավայել կյանքով եմ ապրել,իմ ամբողջ ուղին անցել է անբիծ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանարապետության նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մեկնաբանելով Արարատի նախկին մարզպետի և նրա միջև առկա վեճը։

    Երևան Տոնավաճառ

    «Ես մաքուր եմ ապրել և մաքուր մարդ եմ»,-ասաց Սարգսյանը, լրագրողների կոչ անելով գնալ Արտաշատ և հարցնել թե ով ինչպիսի մարդ է:

    Հարցին, թե որքան են նրանից շորթել, Սարգսյանն ասաց որ չեն կարողացել շորթել, ինքը դիմել է իրավապահներին:

    «Ես կորցնելու ոչինչ չունեմ, ավելի լավ է քննություն լինի և պարզվի իրականությունը»-ասաց Ա. Սարգսյանը, նշելով, որ դիմողը միաբջիջ մարդ է:

    Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը բաց նամակ է գրել և Ալիկ Սարգսյանի մեղադրում է տարիներ առաջ որդուն ծեծելու մեջ:

    Ալիկ Սարգսյանն էլ դիմել է ՀՔԾ, հաղորդում ներկաայցնելով հանցագործության մասին: Սարգսյանը հայտնել է, որ Հովակիմյանը ցանկանում է իրենից գումար շորթել:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top