Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    20°
    Home » Լուրեր » Մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

    Մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

    Հունիս 19, 2017 15:18 Լուրեր A+ / A-

    5afd60464949e77d935651f336276049e808758c

    Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների 14 սաներ հաղթող են ճանաչվել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից համատեղ իրականացվող «Ես նկարում եմ Պետերբուրգը» գեղանկարների մանկական մրցույթում: Որպես խրախուսանք՝ հունիսի 19-ին նրանք մեկնեցին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցեն մշակութային բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ «Ալ առագաստներ» տոնակատարությանը և պարգևատրման արարողությանը:
    Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ մրցույթի հաղթողների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, բարի ճանապարհ մաղթելով երեխաներին, վստահեցրել է, որ քույր և գործընկեր քաղաքների հետ իրականացվող նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:
    «Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:

     

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top