Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » ԵԾ անդամները կոյուղաջուր էին «նվեր» բերել Մարգարյանին. մազերը քաշելով նրանց դուրս հանեցին (տեսանյութ)

    ԵԾ անդամները կոյուղաջուր էին «նվեր» բերել Մարգարյանին. մազերը քաշելով նրանց դուրս հանեցին (տեսանյութ)

    Փետրվար 13, 2018 12:00 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստը մեկնարկեց վիճաբանությամբ. «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրով տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին: Նկատելով սա` Մարգարյանը դիմեց ավագանու անդամներին: «Դեմն առեք, դեմն առեք»,- տեղից  բացականչեց Մարգարյանը, ապա վեր կացավ: Ավագանու ՀՀԿ անդամներն անմիջապես շրջափակեցին Մարինա Խաչատրյանին: Նրանք հայտարարեցին, որ անվտանգության աշխատակիցներ կհրավիրեն:  Խաչատրյանն ի պատասխան ասաց, թե նվեր է բերել Տարոն Մարգարյանին:

    «Ժողովուրդը շնչում է, ուրեմն դուք էլ պետք է շնչեք»,- ասացին ի պատասխան «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները: Ապա նրանց եւ ավագանու ՀՀԿ անդամների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ: Այդ ընթացքում կոտրվեցին բաժակներ: Ներկաները հրելով, մազերը քաշելով «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top