Գլխավոր Լուրեր Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի...

Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

5
0

Եթե կա գոնե 0,1 տոկոս կասկած, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորը հայտնեց, որ Ամուլսարի հարցով իրականացված փորձաքննության եզրակացությունն ընդունվել է ի գիտություն եւ այդ կապակցությամբ կառավարությունը կկայացնի իր որոշումը։

Անդրադառնալով Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպկանը, պատգամավորն ասաց. «Եղել է գիտական, իրավական բանավեճ, քննարկում, հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ»: