Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Եթե ապացուցեն, հրաժարական կտամ. Սանասարյանը՝ Ենոքյանի համար միջնորդելու մասին

    Եթե ապացուցեն, հրաժարական կտամ. Սանասարյանը՝ Ենոքյանի համար միջնորդելու մասին

    Եթե ապացուցեն, հրաժարական կտամ. Սանասարյանը՝ Ենոքյանի համար միջնորդելու մասին
    Հունվար 11, 2019 15:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ Աղաջանովի հոր բաց նամակին, ըստ որի՝ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ: Դավիթ Սանասարյանը հերքեց այդ տեղեկությունները: «Ես հպարտանում եմ իմ մամուլի խոսնակով, որ ծառայությունը բավականին բարձր որակով է իրականացնում, և նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել»,- ասաց նա:

    Լուրեր կան, որ Սանասարյանը ճնշել է  Արդարադատության նախարարությանը՝ Մհեր Ենոքյանի խնդրագրին դրական եզրակացություն տալու, Դավիթ Սանասարյանն ասաց՝ դա սուտ է: «Եթե որևէ մեկն ապացույց ներկայացնի, որ որևէ պաշտոնյայի ասել եմ՝ այս հարցով այսպիսի դիրքորոշում կհայտնեք, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ և քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ասաց պաշտոնյան:


    Նման թեմաներ

    scroll to top