Գլխավոր Լուրեր Եթե Արցախի հարցով ունենամ լուծում, հնարավոր է՝ հանրաքվե լինի

Եթե Արցախի հարցով ունենամ լուծում, հնարավոր է՝ հանրաքվե լինի

11
0

Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք: Այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ժամանակին երբ ասում էր, որ ժողովուրդը պետք է որոշի՝ ով ընտրվի վարչապետ, ծիծաղում էին, հիմա ծիծաղում են, երբ ասում է՝ ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը. «Բա ժողովուրդը պետք է որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք, մի քանի կոռուպցիոներներո՞վ, մի քանի բանակ թալանածներո՞վ: Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Փաշինյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»: