Գլխավոր Լուրեր Եթե այսպես շարունակվի, հակապատվաստումային քարոզչությունը կքրեականացվի

Եթե այսպես շարունակվի, հակապատվաստումային քարոզչությունը կքրեականացվի

2
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ հակապատվաստումային քարոզչությունը Հայաստանում կարող է համարվել քրեորեն հետապնդելի արարք:

«Եթե պատվաստումների ծածկույթի անկման տենդենցը շարունակվի, ինչը մենք հիմա ունենք, ավելի կոշտ միջոցառումների ենք գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է նախարարը` հիմնավորելով, որ պատվաստումների ծածկույթի նվազումն անխուսափելիորեն դառնալու է համաճարակների պատճառ:

Որոշ պատվաստումների մասով, օրինակ` կարմրուկի դեմ, ըստ Արսեն Թորոսյանի, ծածկույթը նվազել է 90 տոկոսից, այնինչ դա պետք է պահպանվի 95 տոկոսի սահմաններում, եւ այս իրավիճակն ահազանգ է առողջապահական գերատեսչության համար: «Աշխարհը գնում է հիվանդությունների վերացման ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ուղղությամբ: Օրինակ՝ նույն պոլիոմիելիտը վերացման եզրին է պատվաստումների շնորհիվ, ու եթե հանկարծ հակառակ տենդենցը սկսվի, մենք էլի ունենալու ենք բազմաթիվ մահացած եւ հաշմանդամ երեխաներ»,- զգուշացրել է Արսեն Թորոսյանը: