Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Եթե ազգը ոտքի է կանգնում` նրա ձայնը լսելի է. Հայկ Մարությանի ելույթը

    Եթե ազգը ոտքի է կանգնում` նրա ձայնը լսելի է. Հայկ Մարությանի ելույթը

    Եթե ազգը ոտքի է կանգնում` նրա ձայնը լսելի է. Հայկ Մարությանի ելույթը
    Ապրիլ 16, 2018 14:24 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Դերասան Հայկ Մարությանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակում. դերասանը, մասնավորապես, ասաց.

    «Մենք դեռ ոտքի վրա ենք, մենք դեռ ուժեղ ենք, թվում է, թե ուսանողությունը վերջանական խորասուզվել է իր վախերի մեջ, բայց հավաստիացնում եմ՝ նման բան չկա:

    Բոլոր պետությունները՝ քաղաքակիրթ պետությունները, անցնում են ինչ-որ պրոցեսով, որպեսզի գան ինչ-որ մի վիճակի, մենք նույնպես անցնում ենք այդ պրոցեսով. պետք է հասկանալ՝ մեկ օրով ոչինչ չի լինում՝ նստած տեղը ոչինչ չի լինում:

    Հարգելիներս, ևս մեկ անգամ նշում եմ՝ ես ձեզանից մեկն եմ: Ես պատրաստ չէի ելույթի, սակայն Փաշինյանն ինձ հանկարծակիի բերեց:

    Եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր չեն կորցնում իրենց հույսը, և ապահովում են ազգի իմունիտետը. կեցցե վաղվա Հայաստանը… Ազատ, անկախ Հայաստան»:

     

    Նման թեմաներ

    scroll to top