Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Եթե բոլորի հրաժարականը պահանջենք, ճիշտ չէ. Փաշինյանը՝ քաղաքապետի հրաժարականի մասին

    Եթե բոլորի հրաժարականը պահանջենք, ճիշտ չէ. Փաշինյանը՝ քաղաքապետի հրաժարականի մասին

    Եթե բոլորի հրաժարականը պահանջենք, ճիշտ չէ. Փաշինյանը՝ քաղաքապետի հրաժարականի մասին
    Մայիս 17, 2018 12:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ. այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության շենքի առաջ հավաքված անձանց խնդիրներին:

    «Իհարկե, այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից` ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանությունը չի կարող գործել»,- ասաց նա:

    Անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների գործողություններին, որոնք երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան եւ պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին, նա նշեց. «Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու քրեակատարողական հիմնարկների դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կան մարմիններ, եւ բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

    Ապա վարչապետն անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջին՝  նկատեց. «Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ»:

    Փաշինյանի խոսքով` պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ եւ հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:

    scroll to top