Գլխավոր Լուրեր Եթե ՉԼ-ում կա ֆավորիտ, ապա դա Բարսելոնան է. Պոչետինո

Եթե ՉԼ-ում կա ֆավորիտ, ապա դա Բարսելոնան է. Պոչետինո

1
0

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բարսելոնայի» մասին, ինչպես նաև ֆավորիտ անվանել «կապտանռնագույններին» Չեմպիոնների լիգայում:

««Բարսելոնայում» կան հրաշալի ֆուտբոլիստներ և մեկ հանճար: Մեսսին անում է այն, ինչ ոչ ոք երբեք չի կարող սպասել: Նա շարունակում է զարմացնել յուրաքանչյուր խաղում:

Բախտս բերել է, որ կարողացել եմ սեփական աչքերով հետևել նրա գործողություններին, սակայն միշտ ցավացել եմ` գիտակցելով, որ իմ թիմում իր նման խաղացող չկա:

Արժե նշել նաև Էռնեստո Վալվերդեի հրաշալի աշխատանքը: Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա դա «Բարսելոնան» է»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ «Տոտենհեմը»` «Մանչեսթեր Սիթիի» հետ: