Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Եթե Հայաստանում երկրաշարժ լինի, շենքերի քանի՞ տոկոսը կփլվի

Եթե Հայաստանում երկրաշարժ լինի, շենքերի քանի՞ տոկոսը կփլվի

Եթե Հայաստանում երկրաշարժ լինի, շենքերի քանի՞ տոկոսը կփլվի
Դեկտեմբեր 7, 2017 13:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Այսօր «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկմանը «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, խոսելով Երևանի շենքերի սեյսմակայունության մասին, ասաց, որ  երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի  40 տոկոսը կամ կփլուզվի, կամ  մասնակի կփլուզվի: Սա ոչ միայն հայ, այլեւ ճապոնացի մասնագետների կարծիքն է:

Զավեն Խլղաթյանի խոսքով՝ ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ հայ մասնագետները  Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի տեսանկյունից գնահատել են  մոտ 4700-բազմաբնակարան շենքերը: Երեւանը, ըստ  ստվարաշերտի կամ գրունտների,  «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետի խոսքով, կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի՝  ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ, որոնք տեսնում ենք Նորքի զանգվածում: Երկրորդ կարգի գրունտներ՝ քաղաքի կենտրոնական մասում, երրորդ կարգի գրունտներ՝ Աերացիայի տարածքից ներքև: «Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ չափով վնասվել:  Նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի 20 տոկոսը կարող է դիմակայել երկրաշարժին»,- մանրամասնեց բանախոսը:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի կարծիքով էլ` Հայաստանի ներկայիս սեյսմիկ կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ է 32-35 միլիարդ դրամ: Նրա խոսքով՝ Երեւանը նախատեսված է 7-8 բալ սեյսմակայունության համար: Հայաստանն այսօր սեյսմակայուն շինարարության միջազգային չափանիշներին է համապատասխանում:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ կարծում է, որ նոր կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային ժամանակներում կառուցված շենքերը, սակայն եթե  երկրաշարժ լինի, շտապօգնության համար քաղաքի կենտրոնական հատվածների խտացման պատճառով  դժվար կհասնի  օգնության:

Սոնա Դավթյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top