Գլխավոր Լուրեր Եթե Հայաստանում կգտնեք մեկին, ով կողմ չէ խաղաղությանը, ասեք․ Վլադիմիր Կարապետյան

Եթե Հայաստանում կգտնեք մեկին, ով կողմ չէ խաղաղությանը, ասեք․ Վլադիմիր Կարապետյան

6
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքեց այն լուրերը, որ ինքը նախկինում կողմնակից է եղել տարածքներ զիջելուն: Այս մասին Կարապետյանը հայտարարեց նախագահական նստավայրում՝  նշելով, որ պարզապես խաղաղության կողմնակից է։

«Եթե Հայաստանում կգտնեք մեկին, ով կողմ չէ խաղաղությանը, ասեք»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետի խոսնակը նշեց, որ ֆեյսբուքյան գրառում էր կատարել և հայտնել, որ կասեցրել է իր կուսակցական գործունեությունը, ինչը շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով այն պաշտոնը, որ ստանձնել է։

Կարապետյանը մասնավորապես գրել էր․
«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը, և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում»: