Հինգշաբթի , 30 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 483.82   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 522.04   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 486.84   
  •  GBP   Առք` 589.00   Վաճառք` 607.00   ՀՀ ԿԲ` 601.53   
  •  RUB   Առք` 8.45   Վաճառք` 8.62   ՀՀ ԿԲ` 8.49   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.29   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում. Փոստանջյանը դաշինքներին դեմ է

Եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում. Փոստանջյանը դաշինքներին դեմ է

Հունվար 11, 2017 15:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Zaruhi

«Ժառանգությունը» կներկայանա իր հայտով, իր օրակարգով, որի շուրջ փորձելու է համախմբել ողջ հանրությանը. այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«Եթե ընտրություններին պետք է մասնակցենք եւ եթե պետք է մասնակցենք մեր օրակարգով, որը հանրության օրակարգն է, այլ ոչ թե միայն «Ժառանգության», ապա տվյալ ժամանակահատվածում այդ օրակարգը պետք է լինի սահմանափակ եւ ունենա հստակ առաջադրանք, մինչդեռ մինչ այս պահն արված հայտարարությունները միտված չեն եղել այդ օրակարգը սպասարկելուն»,- «Ազատության» եթերում ասաց Փոստանջյանը:

Պատգամավորն արդյունավետ չի համարում ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելը:

«Չեմ կարծում, որ այդ դաշիքներն արդյունավետ են լինելու եւ իրականում ունենալու են ազատ եւ արդար մղումներ: Դրանք արհեստական ստեղծված դաշինքներ են: Եթե մենք խոսում ենք կոնսոլիդացիայի մասին, խոսում ենք այն մասին, որ մենք ցանկանում ենք իրոք երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ, ապա համակարգային փոփոխությունը պետք է միտված լինի միայն մեկ գործառույթի. մենք կարողանալո՞ւ ենք կազմակերպել արդար, հավասար, թափանցիկ ընտրություններ, որտեղ բոլորը կարող են մասնակցել, եթե դա տեղի չի ունենում, ապա ի՞նչ փոփոխությունների կամ իշխանափոխության մասին կարող է խոսք լինել»,- իր տեսակետը հայտնեց Փոստանջյանը, հավելելով, որ չի հավատում իշխանափոխության նպատակով միավորվող ուժերին:

Դիտարկմանը, թե այդ անձանց թվում են նաեւ իր կուսակիցները, «Ժառանգության» անդամն ասաց. «Մենք այս պահի դրությամբ որևէ որոշում չունենք»:

Հիշեցմանը, թե Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ է վարում, պատգամավորը հակադարձեց. «Արմեն Մարտիրոսյանը չի բանակցում, նման լիազորություններ չունի: Մենք ուղղակի կարող ենք հանդիպումներ ունենալ, անցկացնել քննարկումներ»:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կգա Միացյալ Նահանգներից, եւ ամեն բան կորոշվի:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե կուսակցությունը, այնուամենայնիվ, որոշի գնալ դաշինք կազմելու ճանապարհով, Փոստանջյանը դուրս կգա՞ կուսակցությունից, պատգամավորը պարզաբանեց. «Ընդհանրապես ես եթե մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում, եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում: Ես այդպիսի դիրքորոշմամբ եմ հանդես գալիս»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top