// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Եթե կան վթարի մեղավորներ, անպայման խստորեն կպատժվեն

    Եթե կան վթարի մեղավորներ, անպայման խստորեն կպատժվեն

    Եթե կան վթարի մեղավորներ, անպայման խստորեն կպատժվեն
    Նոյեմբեր 8, 2018 10:33 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հոսպիտալ տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

    Նա նշել է, որ վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ։

    «Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս, դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն», – գրել է Հովհաննիսյանը:

    Նա նշել է, որ Հայաստանի Զինված ուժերն իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: «Իսկ նման դեպքերում, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին», – գրել է Հովհաննիսյանը:


    Նման թեմաներ

    scroll to top
    //