Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Եթե քննիչ հանձնաժողովում հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին

    Եթե քննիչ հանձնաժողովում հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին

    Եթե քննիչ հանձնաժողովում հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին
    Հուլիս 16, 2019 15:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

    Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է։

    «Նախապատրաստական փուլը գրեթե ավարտում ենք, սպասվում է քննելու փուլը, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա լինեն»,- ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ այդ փուլի համար պետք է ուսումնասիրվեն բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրահանգով արվածը։

    Պատգամավորի խոսքով՝ բոլոր ուժային կառույցների պատասխանատուները, եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա․ «Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով: Ինձ հետաքրքրում են այս պահին ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությունին առնչվող նյութերը»:

    Հարցին՝ հնարավո՞ր է իրենց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել, եթե անհրաժեշտություն լինի ժամկետները երկարաձգել, ես կդիմեմ խորհրդարանաին եւ կարծում եմ, ԱԺ-ն չի մերժի: Մեկ այս ամսվա համար արդեն ունենք որոշակի արդյունքներ»,-ասաց նա՝ հավելելով, որ կգա նաեւ այն փուլը, որը լրագրողներին շատ է հետաքրքրում, թե ովքեր են գալու հանձնաժողով.

    «Ցանկը բավականին մեծ է»,-ընդգծեց նա՝ չհստակեցնելով անունները:


    Նման թեմաներ

    scroll to top