Գլխավոր Լուրեր Եթե օդն աղտոտվի, այդ հանքը չի կարող աշխատել, դա բացառվում է

Եթե օդն աղտոտվի, այդ հանքը չի կարող աշխատել, դա բացառվում է

0
0

Կրկնում եմ, եթե Ջերմուկի օդին, ջրին, խոտին Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է, ուրեմն քննարկելու բան չունենք, իսկ եթե չի վնասում հարց, ինչո՞ւ չեք թողնում, որ աշխատի: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի օդը, ջուրը և բուսականությունը, Կառավարությունը 90 օր ժամանակ կտա՝ թերացումները շտկելու համար, եթե չշտկվեն, հանքը կփակվի»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ վաղն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ տեսակապով քննարկում է ունենալու, տալու է այդ ընկերության փորձագետներին իրեն ուղղված բոլոր հարցադրումները՝ ստանալով փորձագետներից դրանց պատասխանները:

«Եթե օդն աղտոտվի, այդ հանքը չի կարող աշխատել, դա բացառվում է»,- հայտարարեց Փաշինյանը։