Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Եթե պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա մեր շարքերում տեղ չունեն

    Եթե պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա մեր շարքերում տեղ չունեն

    Եթե պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա մեր շարքերում տեղ չունեն
    Հունիս 26, 2019 14:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կոլեկտիվի հետ խնդիրները չեն հարթվում։
    Վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն էլ պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

    Խաչատրյանն ի պատասխան մանրամասնեց․ «30 տոկոս պարգևավճար տվել եք ներքին օղակին, վերին օղակին՝ 70 տոկոս, որոնք ձեր մերձավորներն են: Դա կրա՞կ չի: Ինչո՞ւ մնացած վարչական շրջանների ղեկավարները չունեցան խնդիր: Խնդիրը ձեր մեջ է»։

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միջամտեց և ասաց, որ մարդիկ պետք է աշխատեն նոր Հայաստանի նոր օրենքներով:

    «Եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա նրանք մեր շարքերում տեղ չունեն»,- ասաց Մարությանը:


    Նման թեմաներ

    scroll to top