Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Եթե ՊԵԿ-ի մոտեցումը չփոխվի, Menu.am-ի հետ աշխատելը ձեռնտու չի լինի

Եթե ՊԵԿ-ի մոտեցումը չփոխվի, Menu.am-ի հետ աշխատելը ձեռնտու չի լինի

Սեպտեմբեր 13, 2017 12:17 Լուրեր, Տնտեսական A+ / A-

առաքում

Araratnews.am-ն անդրադարձել էր Menu.am-ի հետ համագործակցող տնտեսավարողների բողոքին: Պարզվում է` տնտեսավարողներն իրենց պատրաստած ուտեստները Menu.am-ով և սննդի առաքման այլ ծառայություններով հաճախորդին հասցնելու դեպքում, բացի արտոնագրային վճարից, պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեն։ Մեզ հետ զրույցում ՊԵԿ-ի փոխնախագահն ասել էր՝ ՊԵԿ-ն ընդամենը կատարում է իր գործառույթները:

Araratnews.am-ը կապ հաստատեց Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ՝ պարզաբանում ստանալու: Նա ասաց, որ հիմա այս հարցի շուրջ բանակցում են ՊԵԿ-ի հետ: «Փորձում ենք ՊԵԿ-ի հետ հասկանալ, թե օրենքն ի՛նչ է ասում: Քանի որ երկխոսություն կա, հույս ունենք, որ ընդհանուր լուծում կգտնենք»,- ասաց Menu.am-ի հիմնադիրը:

Հետաքրքիր է՝ եղե՞լ են տնտեսավարողներ, որոնք ՊԵԿ-ի մոտեցման պատճառով հրաժարվել են Menu.am-ի հետ համագործակցելուց: Պատասխանը դրական էր: Վահան Քերոբյանի խոսքով՝ կան ռեստորաններ, որոնք հրաժարվել են Menu.am-ի հետ աշխատելուց: «Եթե ՊԵԿ-ի դիրքորոշումը մնա անփոփոխ, ապա շատ ռեստորանների համար մեզ հետ համագործակցելը կդառնա ոչ ձեռնտու»,- վստահ է գործարարը:

Menu.am-ի հիմնադիրը չմանրամասնեց, թե ինչ քայլեր կձեռնարկեն պետեկամուտների կոմիտեի մոտեցման անփոփոխ մնալու դեպքում: Բայց տեղեկացրեց՝ խնդրի մասին խոսել են կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Նա կառուցողական է տրամադրված:

ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ ՊԵԿ-ի նպատակը բոլոր տնտեսավարողներին հարկային դաշտ բերելն է: Մեր հարցին, թե փաստորեն նախկինում օրենքը չի գործել, պաշտոնյան հստակ պատասխան չտվեց: Կարելի է ենթադրել, որ նախկինում խաղի այլ կանոններ են գործել:

Ararartnews.am-ը կապ հաստատեց ՊԵԿ-ի նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հետ, պարզելու, թե նախկինում հարկային մարմինները հետեւողակա՞ն եղել են Menu.am-ի հետ համագործակցող տնտեսավարողներից գանձելու ԱԱՀ կամ շրջանառության հարկ: Հարցը լսելուն պես Արմեն Ալավերդյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top