Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի

Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի

Սեպտեմբեր 5, 2017 15:38 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

21397622_1311106962349690_1376800652_n

Այսօր բուռն քննարկվում է` արդյոք  Սերժ Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո կզբաղեցնի՞ վարչապետի պաշտոնը։

Փորձելով ի մի բերել բոլոր պաշտոնական դիրքորոշումները և իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներից եկած տեղեկությունները՝ կարելի է միանշանակ ասել, որ հարցը, թե ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքական վերնախավը ամիսներ անց, դեռ վերջնականապես պարզ չէ ոչ մեկին։

Նույնիսկ Սերժ Սարգսյանն ունի հնարավոր մի քանի նախընտրելի տարբերակներ, բայց, թե որը կլինի վերջնականը՝ դեռևս պարզ չէ։

Եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ապա երկու փոխվարչապետներ են նշանակվում՝ Կարեն Կարապետյանը և Արմեն Գևորգյանը։ Նախագահի պաշտոնում առաջադրվում է Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Վիգեն Սարգսյանը զբաղեցնում է կա´մ ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, կա´մ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Ի դեպ, չի բացառվում  Արկադի Ղուկասյանին փոխվարչապետի պաշտոնում տեսնելը, իսկ Կարեն Կարապետյանին՝ նախագահի։ Առավելևս, որ պարոն Կարապետյանը, դատելով նրա վերջին մեկ տարվա գործունեությունից, բավական հաջող արարողակարգային գործունեություն է իրականացնում։

Այժմ դիտարկենք այն վարկածը, երբ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնում վարչապետի պաշտոնը։ Նա զբաղեցնում է ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, որը վերջին սահմանադրական փոփոխությունների ժամանակ բավականին ուժեղացվել է և փաստացի իր մեջ է ներառել բոլոր ուժայինների վերահսկողությունը՝ գումարած իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն՝ դառնում է պետություն պետության մեջ։ Այս պարագայում  վարչապետի ամենահնարավոր թեկնածուներից մեկն է դառնում Տիգրան Սարգսյանը, որն այս տարիներին նախ ԱՄՆ-ի, այժմ՝ ՌԴ-ի հետ կապերի հիմնական պատասխանատուն է և ընդունելի, հասկանալի զրուցակից գերտերությունների համար։ Մյուս «ֆիգուրները», ըստ շախմատի օրենքների, այս դեպքում ենթակա են տարատեսակ տեղափոխումների, փոխատեղումների, բացի, թերևս, Կարեն Կարապետյանից։ Պարոն Կարապետյանը այս մի խաղում ունի երկու ճանապարհ՝ կա´մ նա փորձում է իշխանության առաջին դեմքը դառնալ, այն է՝ վարչապետ կա´մ գոնե նախագահ, կա´մ հեռանում է Մոսկվա. ինչպես ասում են՝ Мавр сделал своё дело, Мавр может уходить (Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա)։

Ալեն Սիմոնյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top