Գլխավոր Լուրեր Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կամ կլուծարվի, կամ էլ կմիավորվի

Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կամ կլուծարվի, կամ էլ կմիավորվի

1
0

Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կամ կլուծարվի, կամ էլ կմիավորվի, խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 «Շիրակի պետական համալսարանը շատ վատ վիճակում է ոչ թե ֆիանանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում: Ամենայն լրջությամբ եմ ասում, եթե այս իրավիճակը շարունակվի, մենք հարց կդնեն բուհի լուծարման կամ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի և հարցը այդպես կլուծենք: Իրենք պետք է ջանք գործադրեն, որ հարցը լուծվի», — ասաց նախարարը:

Հարությունյանը նկատեց՝  համալսարան այցի ժամանակ մեղմ ասած, ոչ լավ տպավորություն է ստացել.

«Անձամբ երկու անգամ եղեմ եմ բուհում և ամոթից գետինն էի մտնում, երբ դասախոսների միջև հարաբերությունները տեսնում էի: Խայտառակություն է, որը պետք է շտկենք», — ասաց նա: