Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » Եթե տույժ-տուգանքները չներեին, թափ կառներ վաշխառությունը (տեսանյութ)

    Եթե տույժ-տուգանքները չներեին, թափ կառներ վաշխառությունը (տեսանյութ)

    Հուլիս 6, 2018 13:33 Լուրեր, Տեսանյութ, Տնտեսական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման համար կառավարությունն իր անելիքն արել է, հիմա հերթը բանկերինն է:

    Հիշեցնենք՝ բանկերը հայտարարել են, որ պատրաստ են  գյուղատնտեսական վարկեր ունեցող քաղաքացիների հետ վերանայել պայմանագրերը եւ կազմել վարկերի մայր գումարի մարման նոր ժամանակացույց:

    Ինչպե՞ս կազդի այս ամենը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր ասուլիսում ասաց, որ  կառավարությունը, ըստ էության, այս գործընթացում միջնորդի դեր խաղաց: «Հիմնական խաղորդները բանկերն ու  հաճախորդներն են: Բանկերին սա ձեռնտու է, քանի որ նրանք հնարավորություն ունեն մեռյալ կետից շարժեն իրենց բիզնես ծրագրերը»,- ասաց տնտեսագետը:

    Տույժ-տուգանքների ներումը, մասնագետի խոսքով, գյուղատնտեսական վարկային տեղաբաշխումների ընդամենը 10 տոկոսն է: «Այս համաներումը մեկանգամյա է, սակայն հետագայում պետք է մտածել այս պրոցեսն ինստիտուցիոնալացնելու մասին»:

    Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ կարճ ժամկետում բանկերը չեն կարող տոկոսներն իջեցնել: «Եթե տույժ-տուգանքները կառավարությունն ու բանկերը չներեին, թափ կառներ վաշխառությունը, որը հատկապես մեծ տարածում ունի մարզերում»,- մանրամասնեց  Ատոմ Մարգարյանը:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top